Ղրղզստանի Օշի մարզում «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական խմբավորման կանանցից կազմված բջիջ է բացահայտվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳ Օշի մարզային վարչությունը:

«Դատախազության որոշմամբ խուզարկություն է իրականացվել տներից մեկում, որտեղ մեր աշխատակիցները հայտնաբերել են 16 կանանց, որոնց մոտ ծայրահեղական բովանդակության նյութեր են եղել»,-հայտարարել են գերատեսչությունից:

Ներկայումս երեք կանաց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: «Կանայք պնդում են, որ հավաքվել են իսլամի մասին գրգեր ուսումնասիրելու նպատակով: Հետեւաբար ծայրահեղական կառույցներին նրանց առնչության աստիճանը պարզ կլինի բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտից հետո»,-հավելել են գերատեսչությունում: