Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնագրի գործնական իրագործումն արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրները։
«Գործնական իրականացումը սկսվել է»,- ասել է աղբյուրը։
Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի շրջանակներում երկու նախագահները քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը։
Նշենք, որ դրա համաձայն՝ Սիրիայում պատերազմող կողմերը պետք է մինչեւ փետրվարի 26-ը հաստատեն հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու իրենց որոշումը, որից հետո կողմերը շարունակելու են ավիահարվածներ հասցնել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին։




























