Ուկրաինացի քաղաքական գործիչ Բորիս Կոլեսնիկովը ներկայացրել է Ուկրաինայի սահմանադրության մի տարբերակ, որով երկրի մայրաքաղաքն առաջարկում է Կիեւից Կանեւ տեղափոխել, հայտնում է Korrespondent–ը:
« Սահմանադրության մեր նախագծում առանցքային հարցը մայրաքաղաքը Կանեւ տեղափոխելն է, որտեղ գտնվում են սուրբ շեվչենկովյան վայրերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական գործիչ, գալով այդտեղ, հասկանա, որ ինքը մեր երկրի ժամանակակից պատմության ակունքների մոտ է կանգնած»,- նշում է նա:
Նա պարզաբանել է,որ տվյալ միջոցառումը կնպաստի բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելուն ու ոչ մի սպառնալաիք չի ներկայացնի Կիեւի համար:
«Եթե մենք ուզում ենք բիզնեսը քաղաքականությունից առանձնացնել, ապա դա Կիեւի համար որեւէ սպառնալիք չի ներկայացնում: Ավելին, ես կարծում եմ, որ կիեւցիները թեթեւացած շունչ կքաշեն: Ինչպես Նյու Յորքն է Միացյալ նահանգների համար, այդպես էլ Կիեւը կմնա գլխավոր քաղաքը, մեր երկրի ֆինանսական կենտրոնը, իսկ քաղաքական գործիչները ավելի կմոտենան ժողովրդին»,- ասել է նա:
Բացի դրանից սահմնադրության նոր տարաբերակը նախատեսում է անցում երկպալատանի խորհրդարանին, պատգամավորկան կորպուսի կրճատում, նախագահի ընտրություն խորհրդարանի կողմից եւ ապակենտրոնացում:





























