«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ պլաստիկի կտորներով Mars շոկոլադե բատոնները ԵՏՄ շուկաներ չեն մատակարարվել։
«Ըստ առկա տեղեկությունների՝ Ռուսաստանի Դաշնություն եւ ԵՏՄ անդամ մյուս երկրներ նման արտադրանք չի մատակարարվել»,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից։ «Ռոսպոտրեբնադզորը» Եվրամիության լիազոր մարմիններից տեղեկություն է պահանջել արտադրանքը աղտոտելու պատճառների, դրա ծավալի եւ տեսակների, ՌԴ մատակարարումների եւ ձեռնարկվող միջոցների մասին։ Իրավիճակը «Ռոսպոտրեբնադզորի» վերահսկողության տակ է»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Mars Inc. ընկերությունը որոշել է աշխարհի 55 երկրներից հետ կանչել իր արտադրանքը դրանում հայտնաբերված պլաստիկի պատճառով։





























