Մակեդոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 5-ին։ Այս մասին հայտնում է Մակեդոնիայի լրատվական գործակալությունը։ Այս որոշման օգտին քվեարկել է օրենսդիր մարմնի 73 ներկայացուցիչ։ Ըստ առկա տեղեկությունների՝ խորհրդարանը ցրվելու է ապրիլի 7-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 23-ին արտահերթ նիստում պատգամավորների մեծ մասը հետ էր կանչել փետրվարի 24-ին խորհրդարանը ինքնալուծարելու որոշումը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլա Գրուեւսկու հրաժարականի կապակցությամբ այսօր պետք է ուժի մեջ մտներ խորհրդարանի ինքնալուծարման մասին որոշումը։