Պենտագոնը մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի զսպման համար նոր էկզոտիկ զենք օգտագործել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։

Ինչպես հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները, իրենք մտադիր են արհեստական ինտելեկտի նորագույն միջոցներ  օգտագործել ռոբոտացված զենք, «մարդ-մեքենա ջոկատներ» եւ հզոր գերզինվորներ ստեղծելու համար։ Նրանց կարծիքով նման բարձր տեխնոլոգիական համակարգերը օպտիմալ տարբերակներ են այն նորարարությունների դեմ պայքարելու համար, որոնք բանակում օգտագործում են Ռուսաստանն ու Չինաստանը։

«Ահա այդպես մենք, հուսամ, մեր մարտական ցանցերն ավելի հզոր կդարձնենք եւ ռուսների ու չինացիների ուղեղներում անվստահություն կսերմանենք, եթե նրանք ինչ-որ պահի որոշեն մեզ հետ կռվել։ Իմ կարծիքով դրանում է կայանում ոչ միջուկային միջոցներով զսպելու մեխանիզմները»,- ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը։