Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի պրոդյուսեր Մարիա Ստոլյարովային աշխատանքից ազատել են ուղիղ եթերում Մայդանի զոհերի հիշատակի ժամանակ հայհոյելու համար, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Ստոլյարովային աշխատանքից ազատել են կողմերի համաձայնությամբ։ Հաղորդվում է, որ նրան հեռացրել են ոչ թե «Երկնային հարյուրյակին» վիրավորելու, այլ ուղի եթերում ցենզուրայից դուրս բառեր օգտագործելու համար։ Պրոդյուսերը պնդում է, որ իր հայհոյանքն ուղղված է եղել տաղավարի իր թիմին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի Մարիա Ստոլյարովայի հայտարարությունները։





























