Բոլիվիայում կայացած հանրաքվեի արդյունքում ձայների 99%-ի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ ընտրողների 51.5%-ը դեմ է արտահայտվել Էվո Մորալեսի՝ չորրորդ ժամկետով նախագահի պաշտոնում ընտրվելուն: Այս մասին գրում է Reuters-ը:

Ըստ Gazeta-ի, Բոլիվիայի Ընտրական հանձնաժողովում նշել են, որ մնացյալ ձայների հաշվարկը չի ազդի վերջնական արդյունքի վրա:

Մորալեսն առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2006 թվականին: Նա առաջին նախագահն էր, որը ներկայացնում էր երկրի բնիկ հնդկացի բնակչությանը:

Նախագահական վերջին ընտրությունները Բոլիվիայում անցկացվել են 2014 թվականին: Պետության ղեկավարն այս երկրում ընտրվում է 5 տարի ժամկետով: