Ռուսական ուժերը երկու օրվա ընթացքում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հենակետ են ոչնչացրել: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Վերջին երկու օրերի ընթացքում 62 մարտական թռիչք է իրականացվել Համա, Ռաքքա, Դեյր Զոր, Հալեպ եւ Հոմս նահանգների 187 թիրախների ուղղությամբ»,- նշել է Կոնաշենկովը: Նրա խոսքով, Համա նահանգի բնակավայրերից մեկի շրջանում Սու-34 ռմբակոծիչները հակառակորդի ավելի քան 10 հենակետ են ոչնչացրել:
Հարվածների արդյունքում սպանվել է ավելի քան 50 զինյալ, ոչնչացվել են ահաբեկիչների ինժեներական ենթակառուցվածքներ, կործանվել է մեկ տանկ եւ ծանր սպառազինությամբ երեք ավտոմեքենա:





























