Մոսկվան առայժմ Վաշինգտոնից պատասխան չի ստացել Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում «թեժ գծի» տվյալների փոխանցումից հետո: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով, նախօրեին Մոսկվայում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին են փոխանցվել «թեժ գծի» տվյալները՝ հիմնական եւ պահուստային, ինչպես դա նախատեսված էր Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համաձայնագրով:
«Մեկ օր անցել է: Մեր գործընկերներից առայժմ պատասխան տվյալներ չենք ստացել»,- ասել է Կոնաշենկովը:





























