Ճապոնիայի Օսակա քաղաքում վթարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ Մարդատար մեքենան ամբողջ թափով բախվել է անցորդներին։ Եվս երկու մարդ, այդ թվում՝ մեքենայի վարորդը, ծայրահեղ ծանր վիճակում են։

Ոստիկանությունը չի բացառում, որ վարորդը կարող էր մեքենան դիտավորյալ հետիոտների վրա քշել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպից տուժել է եւս 11 մարդ։