Չինաստանի իշխանությունները կաշառակերության դեմ պայքարի նպատակով որոշել են խստացնել կոմունիստական կուսակցության անդամների հուղարկավորության կանոնները։

Նոր կանոնների համաձայն՝ կուսակցության անդամները պետք է էկոլոգիապաես մաքուր հուղարկավորություններ անցկացնեն։ Դրանց թվում են ծովային հուղարկավորությունները, ծովի վրա կամ ծառերի տակ դիափոշին շաղ տալը կամ դիափոշին սափորում պահելը։

Բացի այդ, նոր կանոնները վերաբերում են նաեւ թաղման չհաստատված տեսակներին եւ մեծ գերեզմանոցներին։

Հաճախ պաշտոնյաների գերեզմանները մի քանի անգամ գերազանցում են թույլատրված 1 քառ/մ ազգային չափանիշը։ Բացի այդ, որոշ գերեզմաններ շատ շքեղ են, իսկ որոշ դեպքերում անգամ նման գերեզմանները կարող են կաշառքի առարկա դառնալ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Global Times-ը։