Կուբայի կառավարությունը մասամբ վերացրել է երկրից դուրս գալու արգելքը կուբացի որոշ հայտնի դիսիդենտների ՝ «Սեւ գարուն» միավորման ներկայացուցիչների մասին է:
Ընդդիմադիր խմբի յոթ մասնակիցներին կթույլատրվի մեկական ուղեւորություն կատարել արտերկիր, եթե նրանց վարքագիծը բավարար ճանաչվի: Ընդ որում ՝ «Սեւ գարուն» միավորման եւս չորս քաղաքապես ակտիվ մասնակիցներին թույլ չեն տվել լքել Կուբայի տարածքը, հայտնում է BBC –ի ռուսական ծառայությունը:
Երկրից դուրս գալու իրավունք ստացած յոթ դիսիդենտներից մեկի՝ Մարտա Բեատրիս Ռոկեի կարծիքով այս որոշումը իշխանությունների զիջումն էր ՝ մարտի 21-22-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կուբա կատարելիք այցի նախօրեին:
2003 թ. գարնանը Կուբայում ընդդիմադիր ակտիվիստների զանգվածային կալանքեր էին սկսվել, 75 մարդ էր կալանավորվել: Նրանց մեծ մասը մի քանի տարի անց ազատ է արձակվել՝ երկիրը չլքելու պայմանով: Սակայն 11 դիսիդենտներ հրաժարվել են ընդունել համաներման պայմանները ու մնացել են Կուբայում: Իշխանությունները թույլ են տվել, որ նրանք իրենց պատժի ժամկետի մնացած մասը բանտից դուրս կրեն:





























