ԱՄՆ աշխատակազմը մտադիր է ուժեղացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ինտերնետային պայքարը, եւ այդ նպատակով խնդրում է խոշորագույն ընկերությունների աջակցությունը:
Ինչպես հայտնում է CNN-ը, փետրվարի 24-ին ԱՄՆ արդարադատության շենքում հանդիպման էին հրավիրվել Apple, Twitter, Snapchat, Facebook, MTV и Buzzfeed ընկերությունների ղեկավարները: Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Նիքոլաս Ռասմուսենը նրանց պատմել է սոցցանցերում ԻՊ դեմ պայքարն ուժեղացնելու ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքւոմ նշել են, որ ԱՄՆ աշխատակազմն արդեն այս ուղղությամբ ձեռնարկել է առաջին քայլերը: Մանսավորապես, անցած շաբաթ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին Լոս Անջելես էր մեկնել՝ տարբեր ստուդիաների ղեկավարների հետ քննարկելու ԻՊ գաղափարախոսության դեմ պայքարի հարցերը, իսկ հունվարին «աշխատակազմի անդամները այցելել էին Սիլիկոնյան հովիտ, որպեսզի նպաստեին ահաբեկիչների քարոզչության նպատակով հանրահայտ սոցցանցերի օգտագործմանը խոչընդոտելուն»:





























