Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմական արտադրանքի որակի ապահովման հարցում։ Այս մասին ասված է ռազմատեխնիկական ոլորտում հայ-չեխական համագործակցության մասին համաձայնագրում, որը հավանություն է ստացել փետրվարի 25-ի Կառավարության նիստում։
Պայմանագրի նախագծով կողմերը պետք է համագործակցեն ռազմական նշանակության սարքավորումների մատակարարումների, շահագործման եւ նոր մշակումների հարցով։





























