Վերջին 2 տարվա ընթացքում Լիբիայում հակամարտության բոլոր կողմերը ռազմական հանցագործություններ եւ մարդու իրավունքների ոտնահարումներ են թույլ տվել։ Այս մասին ասված է  ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքում հրապարակված զեկույցում, փոխանցում է Gazeta-ն։

«Այդ զեկույցում ամենազարմանալին Լիբիայում իշխող անպատժելիությունն է եւ պարբերաբար դատական ընթացակարգերի խախտումները»,- ասել է գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը։

Ի թիվս այլոց՝ զեկույցում խոսք է գնում գերիների մահապատիժների, սպանությունների, կտտանքների եւ առեւանգումների, առանց թիրախի ընտրության՝ խաղաղ բնակչության ուղղությամբ ռազմական հարվածների եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։