ԻՊ գրոհայինները, որոնք գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքը, կանանց խոշտանգելու համար ահավոր գործիք են հայտնաբերել, եթե նրանք փողոց դուրս գան չափազանց բաց հագուստով։ Ժողովրդական լեզվով այն կոչվում է «կծաքցան». սուր փշերով մետաղական ունելիով ահաբեկիչները «կծում են» մերկացրած մարմնի մասերը։
Ականատեսների խոսքով՝ գործիքը սարսափելի ցավ է պատճառում, իսկ վերքերը շատ երկար չեն լավանում, հայտնում է Lifenews-ը։
«Կծաքցանն իսկական մղձավանջ է դարձել մեզնից յուրաքանչյուրի համար։ Անցյալ ամիս իմ քրոջը պատժել էին այն բանի համար, որ նա տանն էր մոռացել ձեռնոցները»,- ասել է Մոսուլի բնակիչներից մեկը։





























