Եվրախորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ քվեարկել են այն որոշման օգտին, որը Եվրամիությանը կոչ է անում արգելք դնել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով որոշման ընդունումը նախաձեռնած խորհրդարանական խմբին: 

«Այո, որոշումն ընդունվել է», — ասել է նա:

Նշվում է, որ տվյալ որոշումը Բրյուսելում ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիային կարող է  հրթիռներ մատակարարել  Սիրիայում ընդդիմությանը: