Եվրոպային անհրաժեշտ են ռուսական գազի մատակարարումները եւ «Հյուսիսային հոսք» գազատարի ընդլայնումը։ Նման կարծիք է հայտնել Wintershall գերմանական ընկերության նախագահ Մարիո Մերենը։
«Հյուսիսային Հոսք 2» -ը կայուն եւ հուսալի գազամատակարարում կապահովի Եվրոպայում։ Դրանով Եվրոպան մրցունակ գներով ուղիղ ճանապարհով գազ կստանա»,- ասել է Մերենը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ ամերիկյան բնական գազը կարող է նպաստել Եվրոպայի գազամատակարարման դիվերսիֆիկացմանը, ԵՄ-ն կմնա խողովակատար գազի շուկա։ «ԵՄ երկրներ գազի ներմուծումը հետագայում առնվազն 2/3-ով կիրականացվի գազատարի միջոցով։ ԵՄ-ն շահավետ վիճակում է, քանի որ գազի համաշխարհային պաշարների մեծ մասը այնպիսի հեռավորության վրա է, որը հնարավոր է հաղթահարել գազատարների միջոցով։ Դա վերաբերում է մասնավորապես Ռուսաստանի պաշարներին։ Այդ հաղթաթղթից պետք է օգտվել։ ԵՄ-ն ունի գազի կարիքը, իսկ Ռուսաստանը գազ ունի»,- ընդգծել է Մերենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ երկրներում գազի արդյունահանումը նվազում է, իսկ պահանջարկը՝ աճում, ասել է Մերենը եւ նշել, որ հետեւաբար ներմուծման պահանջարկը մեծանում է։ ԵՄ-ն Ռուսաստանին պետք է որպես էներգետիկ ոլորտի հուսալի գործընկեր։ ԵՄ-ին պետք է ռուսական գազը։ Ռուսաստանի բնական գազը կդիմանա ցանկացած մրցակցության։
Այդ պատճառով Wintershall կառավարման խորհրդի նախագահը տրանսբալթիկ գազատարի ընդլայնումը ոչ միայն ընտեսապես նպատակահարմար, այլ նաեւ անհրաժեշտ է համարում։ «Հյուսիսային հոսք 2-ով Եվրոպկան գազ կստանա ամենաուղիղ եւ արդյունավետ ճանապարհով»,- ասել է Մերենը։





























