Ռուսական ինքնաթիռների նկատմամբ ահաբեկչական գործողությունների իրականացման եւ անօրինական միջամտության  պոտենցիալ սպառնալիքը պահպանվում է աշխարհի 47 երկրում, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը` վկայակոչելով Ռոսավիացիային: 

«Եվրամիությունից, Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից (ընդամենը 47 երկիր) միջազգային չվերթներ իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռների նկատմամբ ահաբեկչական գործողությունների, անօրինական միջամտության սպառնալիքի աճի հետ կապված, ինքնաթիռների պաշտպանվածության բարձրացման նպատակով Ռոսավիացիան նոյեմբերին հրահանգ է ուղարկել ավիաընկերությունների ղեկավարներին նշված տարածաշրջանների պետությունների օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ», — հայտնել է Ռոսավիացիայի ղեկավար Օլեգ Ստորչեւոյը: 

Անվտանգության միջոցառումների թվում, որոնք խորհուրդ է տալիս Ռոսավիացիան, նշված է պահուստային չոր սննդի եւ խմելու ջրի բեռնումը, ինչպես նաեւ թռիչքային անձնակազմի եւ խցիկային անձնակազմերի ուժեղացումը: