ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ զենքի էմբարգոյի գործողության ժամկետը: Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Մեկ տարով երկարաձգվել են նաեւ չորս անձի նկատմամբ պատժամիջոցները, որոնց կասկածում են բելառուսական իշխանության քաղաքական ընդդիմախոսների անհետացմանը հանցակցության մեջ` մի գործարարի եւ մի լրագրողի, տեղեկացնում է   Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը երկրի  170 քաղաքացու նկատմամբ հանել է պատժամիջոցները: Այնուամենայնիվ, Եվրամիությունն ուժի մեջ է թողել Բելառուսին զենքի եւ հատուկ տեխնիկայի մատակարարման էմբարգոն: