Քրդական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը  (ԻՈՒՀ) հայտնել է իր համաձայնությունը` հարգելու հրադադարը, որի մասին հայտարարել են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ասված է ԻՈՒՀ-ի հայտարարության մեջ, որը հրապարկվել է քրդական    ANF News գործակալության կայքում:

«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի 2016-ի փետրվարի 22-ի հրադադարի հաստատման մասին, բացառությամբ ԻՊ եւ   «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների, հայտարարության մանրամասն ուսումնասիրութունից հետո մենք դրական ենք վերաբերվում տվյալ որոշմանը եւ աջակցում ենք դրան», — նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: