Բարձր դասի հագուստ եւ աքսեսուարներ արտադրող գերմանական Hugo Boss ընկերության գլխավոր տնօրեն Կլաուս Դիտրիխ Լարսը կհեռանա պաշտոնից: Պատճառն անբավարար արդյունքներն են: Այս մասին հաղորդում է RNS-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Լարսը գերմանական ընկերությունը գլխավորում է 2008 թվականից: Նա պաշտոնից հեռանում է սեփական ցանկությամբ, իսկ ընկերությունում որոշումը փոխադարձ են անվանում:
Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի Hugo Boss-ի ղեկավարի պաշտոնը: Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն կառավարման խորհրդի անդամները:





























