ԵՄ Խորհուրդը որոշել է ստուգել, արդյո՞ք Եվրամիության սահմանը հատողների անուններն առկա են միության ոստիկանական կամ հակաահաբեկչական տվյալների բազաներում: ՆԳ նախարարների մակարդակով կայացած ԵՄ Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության քարտուղար Կլաս Դեյկոֆը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ստուգելու են առանց բացառության բոլորին, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիներին:





























