ԱՄՆ-ի անվտանգության դեմ գլխավոր սպառնալիքը ռադիկալ կրոնական ծայրահեղականությունն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Եթե ուզում եք, որպեսզի ես նշեմ ԱՄՆ-ի ամենօրյա կյանքում եւ աշխարհի կայունության դեմ գլխավոր սպառնալիքը, կասեմ, որ դա դաժան ծայրահեղականությունն է, ռադիկալ կրոնական ծայրահեղականությունը»,- ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է Քերրին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ կրոնական ծայրահեղականության սպառնալիքի առջեւ է նաեւ Ռուսաստանը:





























