Ամերիկան հաշվի է առնում սիրիական կարգավորման գործընթացի շուրջ Անկարայի մտահոգությունները եւ բանակցում է թուրք գործընկերների հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք բանակցություններ ենք վարում թուրքերի հետ պատասխան քայլերի շուրջ, որպեսզի չհատենք տարածաշրջանում զգայուն հարցերի վերաբերող՝ նրանց համար կարեւոր սահմանագիծը: Վստահ եմ, որ կկարողանանք անել դա: Մենք պետք է հարգենք եւ կհարգենք Թուրքիայի մտահոգությունները: Կարեւոր է, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում լուծումները երկարաժամկետ հեռանկարում խնդիրներ չառաջացնեն տարածաշրջանում»,- հայտարարել է նա:





























