Օմանում նավթի արդյունահանման միջին օրական ծավալները վերջին երեք ամիսներին գերազանցել են 1 մլն բարելը: Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Օմանի նավթի եւ գազի փոխնախարար Սալիմ ալ-Աուֆին:
Միաժամանակ, արտադրանքի ինքնարժեքը, նախորդ տարվա համեմատ, նվազել է՝ կազմելով մեկ բարելն 9 դոլարից քիչ պակաս:
«Ֆինանսների ներգրավումը դժվար չէ, իրական խնդիրը նավթի գնի մեջ է»,- ասել է պաշտոնյան:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ Օմանի նավթի եւ գազի նախարարը խոսել էր 100 հազար բարելով նավթի արդյունահանումը կրճատելու պատրաստակամության մասին, եթե նավթ արդյունահանող պետություններն այդ հարցում ընդհանուր համաձայնության գան:





























