Հաիթիում ալկոհոլից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել է 16-ի: Ավելի վաղ նշվել էր 12 զոհի մասին:
Շաբաթվա սկզբին երկրի մայրաքաղաք Պորտ օ-Պրենսում կեղծ ալկոհոլի օգտագործման հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել 20 մարդ: Երկրի իշխանությունները ստուգումներ են սկսել Մարսովո հրապարակին հարակից փողոցներում գտնվող առեւտրի կետերում: Խմիչքներից նմուշներ են վերցրել ստուգման համար:
Կեղծ ալկոհոլի օգտագործումից հետո մարդկանց մոտ նկատվում է սրտխառնոց, գլխացավ եւ անգամ գիտակցության կորուստ:





























