Փորձագետների խումբը զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է Արեւելյան Եվրոպայի սահմաններին ՆԱՏՕ-ի՝ իր դիրքերն ամրապնդելու ծրագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության մասին, հաղորդում է Financial Times-ը:

Զեկույցը 6 փորձագետների աշխատանքի արդյունք է, որոնց շարքում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յապ դե-Սխեֆերը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ, բրիտանացի գեներալ Ռիչարդ Շիրեֆը:

Փաստաթղթում նշվում է, որ դաշինքի առանցքային անդամների զորքերը տառապում են ֆինանսավորման «խրոնիկ» պակասից: Օրինակ, Գերմանիայի 31 հատ Tiger ուղղաթիռներից միայն 10-ն են պատրաստ օգտագործման, իսկ 406 հատ Marder զրահամեքենայից՝ միայն 280-ն են սարքին վիճակում, հաղորդում է Gazeta-ն:

Գեներալ Շիրեֆը նշել է, որ Մեծ Բրիտանիայի համար «հուսալի պատրաստվածությամբ բրիգադի, էլ չասած դիվիզիոնի տեղակայումը լուրջ մատրահրավեր կլինի»:

FT-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ատլանտյան խորհուրդը զեկույցը կհրապարակի փետրվարի 26-ին: