Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նորից նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների գինը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 33,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0,51 տոկոսով՝ հասնելով 35,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: