Ճամայկայում նախօրեին կայացած համաժողովրդական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը։ Նախնական տեղեկություններով՝ կուսակցությունը հավաքել է խորհրդարանի 63 մանդատներից 33-ը։ Իսկ իշխող Ժողովրդական ազգային կուսակցությունը ստացել է 30 մանդատ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ճամայկայում գործող օրենքների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ղեկավարած Համագործակցության կազմում ընդգրկված կղզի-պետության վարչապետ է դառնում այն կուսակցության առաջնորդը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում։ Այսպիսով՝ երկրի կառավարությունը հնգամյա ժամկետով կղեկավարի Լեյբորիստների ղեկավար Էնդրյու Հոուլնեսը, ով կփոխարինի Սիմփսոն Միլլերին։

Ճամայկայում համընդհանուր ընտրություններին մասնակցելու  համար գրանցվել էր 1.8 մլն ընտրող։ Խորհրդարան անցնելու համար պայքարում էր 152 պատգամավոր։