Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Փհուքհեթ թռչող «ԱզուրԷյր» ավիաընկերության Boeing 767-300 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում այն բանից հետո, երբ միացել էր շարժիչի յուղի ցածր մակարդակի հաղորդիչը։ Այս մասին ասել է ՌԴ Հյուսիսսիբիրյան տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Օքսանա Գորբունովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախնական տեղեկություններով՝ 327 ուղեւոր տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով ժամը 04։38-ին։
Ավիաընկերությունը պլանավորում է 2 պահուստային օդանավ ուղարկել ուղեւորներին վերջնակետ հասնելու համար։





























