ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Այսիս անունով կատու է ունեցել, հաղորդում է New York Daily News-ը: Նույնկերպ է հնչում նաեւ «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման անգլերեն հապավումը, թեեւ կատվին Այսիս են կոչել եգիպտական աստվածուհի Իսիսի անունով:
Քլինթոնի կատվի մասին հայտնի է դարձել փետրվարի 25-ին, երբ Politico պարբերականի աշխատակից Քարլի Քարիոլին Twitter-ում հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի հուշերից արխիվային լուսանկարները: Քարիոլին պարզաբանել է, որ 16-ամյա դուստրն իրեն հաղորդագրություն է ուղարկել, որ Քլինթոնը Այսիս անունով կատու է ունեցել, հաղորդում է Gazeta-ն:
Խոսքը 2003-ին հրատարակված Living History գրքի մասին է, իսկ կատվին լուսանկարել են 1959 թվականին:





























