Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ սիրիացի փախստականների թիվը ներկայումս 4,6 մլն է կազմում: Այդ մասին տեղեկացնում է գերատեսչության կայքը:
«Աշխարհում սիրիացի փախստականների ընդհանուր թիվը 4,6 մլն է կազմում: Ընդ որում, երկրի ներսում տեղահանվածների թիվը զգալիորեն ավելի մեծ է եւ կազմում է ավելի քան 7,6 մարդ», — ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գերատեսչությունից նշել են, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ առաջընթաց կա կարիքավորներին օգնություն մատակարարող նպատակային խմբի աշխատանքում:
«Այդ փաստաթղթում նշված բոլոր բնակավայրեր սկսել է մարդասիրական օգնություն գալ: ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության գնահատականներով, այդ գործողությունների արդյունքում հաջողվել է անհրաժեշտ օգնություն ապահովել 110 հազար մարդու: Մարդասիրական օգնության առաջին առաքումն այդ շրջաններ պլանավորված է մոտակա օրերին», — ճշտված է գերատեսչության հաղորդագրության մեջ:





























