Ֆրանսիայում ոստիկանները Մոնպելիեի մոտ ձերբակալել են մի ուսանողուհու, որը հետապնդում էր երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնին՝ սիրային նամակներ ուղարկելով նրան, հայտնում է Midi Libre-ն։
Խոսքը 29-ամյա գաբոնցի աղջկա մասին է, որը մի քանի ամիս շարունակ նախարարին սիրային բնույթի նամակներ եւ էրոտիկ լուսանկարներ էր ուղարկում։
Սկզբում նախարարն ուշադրություն չի դարձրել, սակայն հետո նամակների ու լուսանկարների քանակն ավելացել է։ Փետրվարի 16-ին նախարարը համապատասխան բողոք է ներկայացրել։
Ֆրանսիայի իրավապահ մարմիններն արագ պարզել են նամակի հեղինակին, խուզարկել Ժյուվինյակում բնակվող աղջկա բնակարանը եւ նրան կալանքի տակ վերցրել, փոխանցում է «Ինետրֆաքս»-ը։
Աղջկան հարցաքննել են, եւ հիմա նա պետք է հոգեբուժական զննում անցնի։
Նախարարի կողմից որեւէ մեկնաբանություններ չեն արվել։





























