Չնայած աճող ռիսկերին՝ համաշխարհային տնտեսության վերելքը շարունակվում է, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը, «Ջ20» պետությունների ֆինանսների նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում Միջազգային ֆինանսների ինստիտուտի(IIF) համաժողովի ժամանակ իր ելույթում:

Համաշխարհային տնտեսության համար հիմնական սպառնալիքների շարքում Լագարդը նշել է աշխարհքաղաքական ռիսկերը, կապիտալի արտահոսքը որոշ շուկաներից, նաեւ հումքի գների անկումը: «Այս պահին մենք կարծում ենք, որ այդ ռիսկերի իրականացման հավանականությունը մի քիչ աճել է, բայցեւայնպես տնետսության աճը շարունակվում է»,- մեջբերում է ԱՄՀ ղեկավարին Bloomberg գործակալությունը:

Լագարդի խոսքո, հիմա Չինաստանի տնտեսությունը՝ ՀՆԱ աճի հավասարակշռության փոփոխության փուլում է՝ ի օգուտ ծառայությունների ու սպառման ոլորտի, ու ԱՄՀ-ն Չինաստանին խորհուրդ է տվել տնտեսության աճի նպատակային ցուցանիշը 6-6.5 տոկոսի մակարդակում սահմանել:

ՉԺՀ իշխանությունները այս ամիս ավելի վաղ 2016 թ. ՀՆԱ աճի ուղեցույցը սահմանել էին 6.5-7 տոկոսի մակարդակում, ինչեւ 7 տոկոսով ցածր է 2015 թ. նպատակային ցուցանիշից:

Լագարդը նշել է, որ համաշխարհային կենտրոնական բանկերի վարկադրամային քաղաքականության միջոցառումների՝ այդ թվում ամենանորարական քայլերի արդյունավետությունը կրճատվում է, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՀ –ն «Ջ 20» երկրներին կոչ էր արել շտապ քայլեր ձեռնարկել՝ համաշխարհային տնտեսությանն աջակցելու ու ռիսկերը նվազեցնելու համար՝ նշելով աշխարհում տնտեսական հեռանկարների վատացումը: Մասնավորապես ԱՄՀ-ն անհրաժեշտ է համարում բյուջետային խթանման ուժգնացումն ու կառուցվաքային բարեփոխումների անցկացումը:

Լագարդի խոսքով, երկրները բախվում են զանազան խնդիրների: Մի շարք պետություններ, որոնք կախում ունեն հումքային ոլորտից, արդեն օգնության համար դիմել են հիմնադրամին: