Ղազախստանում քննարկում են տեխնիկական կանեփից թուղթ արտադրելու հնարավորությունը։ Այս մասին փետրվարի 26-ին հայտնել են ձեռներեցների ազգային պալատի մամուլի ծառայությունից։

Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ ներմուծման փոխարինման հարցերով նիստի ժամանակ քննարկվել է թղթի արտադրության  հարցը։ Հիմա Ղազախստանը թուղթ է ներկրում Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից եւ դրա վրա ծախսում տարեկան ավելի քան 85 մլն դոլար։

«Գյուղատնտեսության ոլորտի մեր գործընկերները մեզ հուշեցին ուսումնասիրել տեխնիկական կանեփից թուղթ ստանալու հնարավորությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանեփից կարելի է ոչ միայն յուրահատուկ ցլեյուլյոզա ստանալ թղթերի համար, այլ նաեւ շատ լավ տեքստիլ եւ սննդամթերք»,- ասել է Kagaz Shahary թուղթ մատակարարող ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Սկրիննիկը, փոխանցում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն։

Նրա խոսքով՝ արտասահմանցի գործընկերները պատրաստ են ներդրումներ անել։