Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին դուրս են գրել Պաուլ Ստրադինյայի անվան համալսարանական հիվանդանոցից: Այս մասին հաղորդել են նախագահի աշխատակազմից:

«Բուժող բժիշկները եկել են եզրակացության, որ կիրառվող բուժումը համոզիչ դրական դինամիկա է ցույց տալիս: Հետագա բուժումը եւ վերականգնումը տեղի կունենա «Վայվարի» ազգային վերականգնողական կենտրոնում»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լատվիայի նախագահը հոսպիտալացվել էր հունվարի 18-ին: Նրա օրգանիզմում բժիշկները սեպտիկ ինֆեկցիա էին հայտնաբերել: Հունվարի 20-ին Ռիգայում նա անհապաղ սրտի վիրահատության է ենթարկել:

Բուժման ընթացքում նախագահի լիազորություններն անցել են Լատվիայի Սեյմի (խորհրդարան) նախագահ Ինարե Մուրնիեցեն: