Ոսկին, առաջվա նման, համեմատաբար թանկ արժե, բայց հաշվի առնելով տնտեսական ռիսկերը եւ շուկայական անկայունությունը, ներդրողները ճիշտ կանեն` ոսկի գնեն իրենց ապահովագրելու համար, կարծում են Deutsche Bank-ում:
«Համաշխարհային ֆինանսական համակարգում աճում է ճնշումը, Չինաստանից կապիտալի արտահոսքի մեծացման հետեւանքով հատկապես բարձրացել են ԱՄՆ-ում կորպորատիվ սնանկացումների եւ յուանի արժեզրկման վտանգները: Այդ պայմաններում արդարացված է ապահովագրման նպատակով ոսկու գնումը», — նշում են Deutsche Bank-ի վերլուծաբանները:
Ոսկու դեմ ավանդական փաստարկը, թե այն զրոյական եկամտաբերությամբ ակտիվ է, ներկայումս մինչեւ որոշակի աստիճան կորցրել է այժմեականությունը, որովհետեւ մի շարք կենտրոնական բանկեր իրենց դրույքներն իջեցնում են մինչեւ բացասական աստիճան, ընդգծում են, Deutsche Bank-ում:
Բանկի վերլուծաբանները համարում են, որ 2015-ի IV եռամսյակում ոսկու գները հասել են նվազագույն նիշի: Նրանք IV եռամսյակում ոսկու գնի կանխատեսումը բարձրացրել են 26 տոկոսով` մինչեւ մեկ ունցիայի դիմաց 1230 դոլար, տեղեկացնում է RNS-ը:
Deutsche Bank-ում նշում են, որ ոսկու գինը, որպես կանոն, ավելի բարձր է լինում I կիսամյակում, սակայն հետագայում հնարավոր է դրա սեզոնային նվազում, որովհետեւ II եւ III եռամսյակներում գնման ավելի լավ հնարավորություններ կարող են ի հայտ գալ:
Տարեսկզբից ոսկին եվրոյի հանդեպ թանկացավ 16 տոկոսով, դոլարի նկատմամբ` 17,5 տոկոսով, ֆունտ սթեռլինգի նկատմամբ` 24 տոկոսով, իենի նկատմամբ` 9 տոկոսով: Ոսկու մարտյան ֆյուչրսները Չիկագոյի բորսայում այսօր էժանացել են 1,8 դոլարով` մինչեւ մեկ ունցիայի դիմաց 1236,4 դոլար:
նք, ռուսները եւ չինացիները կանոնավոր կերպով փորձնական արձակումներ ենք իրականացնում` համոզվելու, որ մեր ունեցած հրթիռները հուսալի են: Եվ դա ազդանշան է, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք միջուկային զենքն օգտագործել մեր երկրի պաշտպանության համար»:
«Մինիթմեն-3»-ը վերերկրյա բազավորման միակ ՄԲՀ-ն է: Դա ԱՄՆ-ի միջուկային ուժերի հիմքն է հանդիսանում: ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կազմում 450 նման հրթիռ կա, որոնք տեղակայված են Վայոմինգի, Մոնտանայի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգներում գտնվող երեք ավիաբազայի արձակման հորատանցքային սարքավորումներում:




























