Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը որոշում է կայացրել նվազեցնել Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչեւ «աղբային» «BB+»-ի, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

«Նավթի ցածր գներն զգալիորեն վատացրել են երկրի ֆինանսական դրությունը»,- նշել են գործակալության վերլուծաբանները:

Նրանց խոսքով՝ վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել է նավթի ցածր գների պարագայում երկրի իշխանությունների` ծախսերը եւ եկամուտները համակարգելու անկարողությունը, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանշային գործողություն առաջացնել:

Գործակալության ներկայացուցիչները կանխատեսել են նաեւ, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կկրճատվի 3,3 տոկոսով: