Հաջորդ շաբաթ Կուբա նախանշված Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցի ժամանակ Ֆրանկ Ստադլերի համերգի ժամանակ կղզում առաջին անգամ կհնչի ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին պատկանած ջութակներից մեկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Գործիքն ավստրիացի հանճարի անձնական իրերի հավաքածուից է, որոնք պահվում են Զալցբուրգում, Մոցարտեում միջազգային հիմնադրամում:
Ֆիշերը պետական այցով Հավանա կժամանի մարտի 1-ին: Այցի վերջին երկու օրերին նա կմասնակցի պաշտոնական միջոցառումների:
Այս տարի նշվում է Կուբայի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը:





























