Հնդկական Մումբայ քաղաքի իշխանությունները 16 գոտի են սահմանել, որտեղ արգելված է սելֆի անել: Այդ գոտիներում գտնվելու դեպքում, եթե անգամ մարդը սելֆի չի արել, ստիպված կլինի 1200 ռուփի կամ 17.50 դոլարի չափով տուգանք վճարել:

2014 թվականից Հնդկաստանում սելֆի անելու փորձի ժամանակ 19 մարդ է զոհվել: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը 49-ն է, այդ թվում երկուսը՝ 2016 թվականին:

2016 թվականի փետրվարին 18-ամյա ուսանողը զոհվել էր՝ ընկնելով ժայռից: Ըստ Ռադիո Մայակի, այդ ժամանակ զոհվել էր եւս մեկ հոգի՝ փորձելով փրկել սելֆիի սիրահարին: