Ռուսական Վորկուտա քաղաքում «Սեւերնայա» հանքում վթարի հետեւանքով 36 մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստովանել է, որ մարդկանց փրկության համար պայմանները չափազանց դժվար էին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, վարկածներից մեկի համաձայն, վթարի պատճառը մեթանի պայթյունն է:

Ողբերգական իրադարձության կապակցությամբ Կոմիի հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել: