«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինն անհետացել է Հյուսիսային Իրաքի Նայնավա նահանգում տեղակայված ծայրահեղականների ճամբարից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով, ԻՊ-ի առաջնորդի կինը՝ ազգությամբ գերմանացի Դիանա Կրյուգերը, խմբավորման ճամբարից անհետացել է խորհրդավոր հանգամանքներում: Նշվում է, որ նրա հետ եւս երկու կին է անհետացել, որոնք մշտապես Կրյուգերի կողքին էին եւ նրա օգնականներն էին համարվում:

ԻՊ-ի ղեկավարը կարգադրել է խմբավորման էլիտար ջոկատ ուղարկել՝ հայտնաբերելու եւ ձերբակալելու համար իր կնոջն ու նրան ուղեկցողներին:

Ալ-Բաղդադիի եւ Դիանա Կրյուգերի գաղտնի ամուսնությունը կայացել է հոկտեմբերի 8-ին, Իրաքի Նայնավա նահանգում, ինչից հետո զույգը մեկնել է Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլ, որը դեռեւս ԻՊ-ի վերահսկողության ներքո է: