Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ռումբի պայթյունի հետեւանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Պայթյունները որոտացել են բջջային հեռախոսների վաճառքի մարդաշատ շուկայում: Այն գտնվում է հիմնականում շիաներով բնակեցված Մադինաթ-էս-Սադր շրջանում:

Ավելի քան 60 մարդ տուժել է: Ահաբեկչական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Իրավապահների տվյալներով, զոհերի թիվը կարող է ավելանալ: