Շվեյցարիայում կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում մերժվել է իրավախախտ օտարերկրացիներին երկրից վտարելու՝ Շվեյցարական ժողովրդական կուսակցության նախաձեռնությունը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, նախաձեռնությանը դեմ է արտահայտվել կանտոնների մեծ մասը:

Ձայների հաշվարկը շարունակվում է, բայց դա արդեն չի կարող ազդել հանրաքվեի վերջնական արդյունքի վրա: