Ռուսաստանի Վորկուտա քաղաքի «Սեւերնայա» վթարային հանքահորը չեն հեղեղի: Այս մասին LifeNews  հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է հանքի սեփականատեր «Վորկուտաուգոլ» ձեռնարկության տեխնիկական տնօրեն Դենիս Պայկինը:

Ըստ Lenta.ru-ի, Պայկինը նշել է, որ որպես վթարի չեզոքացման մեթոդ է ընտրվել թթվածնի դուրս մղման միջոցով հանքահորը մեկուսացնելու տարբերակը:

«Մենք երկար քննարկեցինք, դիտարկեցինք բոլոր տարբերակները: Արդյունքում, տեխնիկական խորհրդի որոշմամբ, վթարային հատվածի մեկուսացումը համարվեց ամենից արդյունավետը: Այն թույլ կտա չեզոքացնել հրդեհը»,- տեխնիկական տնօրենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: