ԱՄՆ-ում իրավապահները Վիրջինիա նահանգից 12-ամյա աշակերտուհուն մեղադրել են անվտանգության սպառնալիքի մեջ՝ սոցցանցում սպառնալից հաղորդագրություն հրապարակելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերին նա Instagram-ում գրառում է կատարել, որում «սպանություն» բառ, «կհանդիպենք երեքշաբթի, գրադարանում» արտահայտություն, ինչպես նաեւ ատրճանակի, դանակի եւ ռումբի տեսքով էմոձիներ են եղել:

Ֆերֆաքսի դպրոցի աշխատակիցը նկատել է գրառումը, ինչից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ խուզարկման թույլտվություն ստացել: Պարզվել է, որ աշակերտուհին հաղորդագրությունն ուղարկել է այլ դպրոցականի անունից:

Մեղադրյալի մայրը պատմել է, որ իր դուստրը «լավ երեխա է», իսկ գրառումը կատարել է՝ հասակակիցների կողմից ծաղրին ի պատասխան: