Չինաստանում Դեղին ծովում՝ Շանդուն նահանգից ոչ հեռու, ձկնորսական եւ առեւտրային նավերի բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Ձկնորսական նավը խորտակվել է: Եվս 5 հոգի անհետ կորած է համարվում:

Ըստ Gazeta.ru-ի, Չինաստանի իշխանությունները նավեր եւ ջրասուզակների են ուղարկել՝ կորած նավաստիներին գտնելու նպատակով: Սակայն վատ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են: