Կիրակի Թեքսասի հյուսիսարևելյան մասում մի փոքրիկ օդանավ է ջախջախվել: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ այդ թվում երկու երեխա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով, օդանավը ընկել է վայրէջք կատարելուց քիչ առաջ: Օդանավի մոդելը չեն հայտնում, լրատվամիջոցների տվյալներով այն միաշարժիչ էր: ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ սկսել է հետաքննել կատարվածը: